Գլխավոր դատախազի մամուլի ծառայութունից հաղորդում են, որ Աղվան Հովսեփյանի ցուցումով փոխվել է Արամ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումըՙ չհեռանալու ստորագրություն խափանման միջոցով, հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը: Արամ Կարապետյանը միջնորդություն էր ներկայացրել գլխավոր դատախազինՙ խնդրելով փոխել իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը, որպեսզի կարողանա շարունակել բժշկական հետազոտություններն ու ստանա անհրաժեշտ բուժումներ, միաժամանակ պարտավորվելով չթաքնվել քննությունից: Հիշեցնենք, որ Ա. Կարապետյանը 2008-ի մայիսի լույս 16-ի գիշերը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն: