«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2008-05-24 | #100, 2008-05-27 | #101, 2008-05-28


ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԱՐՏԱՔՍԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ

Վարչական դատարանը օրենսգրքով սահմանված կարգով կայացրել է Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանից արտաքսելու ոստիկանության հայցադիմումը վերադարձնելու որոշում: Այս մասին ասել է վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը: Վարչական դատարանը իր որոշումը պատճառաբանել է, որ հայցադիմումում առկա են թերություններ: Հիշեցնենք, որ ոստիկանությունը կայացրել էր Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանից արտաքսելու գործընթաց սկսելու որոշում եւ մայիսի 23-ին դիմել վարչական դատարան` արտաքսման որոշում կայացնելու հայցապահանջով: Իսկ ԼՂՀ նախագահըՙ անդրադառնալով իրեն ուղված Ժիրայր Սեֆիլյանի նամակին, ասել է, որ այն «անպատասխան չի մնա: Իմ պատասխան նամակում կարտահայտվի պաշտոնական տեսակետը նրա խնդրի վերաբերյալ»: Նա տեղեկացրել է նաեւ, որ արդեն անդրադարձ կատարել է այդ նամակին, բայց վերջնական որոշում դեռ չկա: Բ. Սահակյանն անթույլատրելի համարեց, որ վերջին ժամանակներում Ժ. Սեֆիլյանի հետ կապված հարցն արհեստականորեն քաղաքականացվում է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4