Մինչեւ 19 տարեկանների Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտեց իր անփառունակ ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի էլիտար փուլում: Ավարտականՙ 3-րդ խաղում էլ մեր պատանիները 2-4 հաշվով պարտություն կրեցին մրցաշարի հաղթող իսպանացիներից, որոնք մինչ այդ հանդիպումն արդեն նվաճել էին եզրափակիչի ուղեգիրը: Ընդ որում հայ պատանիները խաղը շահում էին 2-0 հաշվով, սակայն վերջին հինգ րոպեներին 2 գոլ բաց թողեցին ու պարտվեցին: Մյուս խաղում ուկրաինացիները 3-0 հաշվով հաղթեցին թուրքերին եւ խմբում 6 միավորով զբաղեցրին 2-րդ տեղը: 3-րդ տեղում թուրքերն են, իսկ հայ ֆուտբոլիստներն այդպես էլ միավոր չվաստակելով, եզրափակեցին աղյուսակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ