«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2008-05-24 | #100, 2008-05-27 | #101, 2008-05-28


ԿՐԿԻՆ ՈՉ-ՈՔԻ

Ռումինիայում անցկացվող «Թագավորական» մրցաշարի 3-րդ տուրում էլ Ռաֆայել Վահանյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի: Այս անգամ նրա մրցակիցը ռումինացի Մուրարիուն էր, որը փորձում էր իրացնել մեկ զինվորի առավելությունը: Կողմերը հաշտություն կնքեցին 85-րդ քայլին: 3 տուրից հետո Վահանյանը վաստակել է 1,5 միավոր եւ 4-6-րդ տեղերն է բաժանում Շուբայի ու Բելյավսկու հետ:

Անգլիացի Նայջլ Շորթը հաղթելով Ուլֆ Անդերսոնին, վաստակեց 2 միավոր եւ Լայոշ Պորտիշի հետ գլխավորեց աղյուսակը: Պորտիշը ոչ-ոքի խաղաց Շուբայի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Բելյավսկին ու Խալիֆմանը: Բրազիլացի Մեկինգը պարտության մատնեց Յան Թիմանին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4