«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2008-05-24 | #100, 2008-05-27 | #101, 2008-05-28


«ՄՐՑԱԿԻՑՆԵՐՍ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆ», ԱՍՈՒՄ Է ԱԲՐԱՀԱՄԸ

Հունիսի 21-ին Ֆլորիդայում կայանալիք մրցամարտին Արթուր Աբրահամը կենտրոնացած պատրաստվում է: Օրերս Բեռլինում 10 հազար մասնակից գրանցած հեծանվավազքին բռնցքամարտիկը չի մասնակցել հենց այդ պատճառով: «Հեծանիվ շատ եմ սիրում, այս փոխադրամիջոցն եմ նախընտրում պարապմունքների գնալիս, բայց ԱՄՆ մեկնելուց առաջ լարված աշխատում եմ», ասել է IBF վարկածով աշխարհի միջին քաշայինների չեմպիոնը: «Բիլդի» այն հարցին, թե Միրանդան արդյոք չի՞ վախենում հայազգի բռնցքամարտիկի դեմ երկրորդ անգամ ռինգ դուրս գալուց, երբ առաջին անգամ ծնոտի կրկնակի կոտրվածքով էլ Աբրահամն է հաղթանակի տերը եղել, Արթուրը պատասխանել է. «Իմ մրցակիցները կարիք չունեն ինձանից վախենալու: Չէ՞ որ ոչինչ չեմ անումՙ միայն բռունցքներով մարտ եմ վարում: Բայց լավ կլինի, որ իմՙ իրենց հանդեպ տածած հարգանքը չկորցնեմ»:

Եվ մի հավելումՙ նվեր ստացած սեւ ճագարը Աբրահամը վերադարձրել է հեռուստածրագրին: Այժմ սպիտակն ունիՙ փոքրիկ Մաքս Շմելինգը նվեր է ստացել իր փաստաբան Ստեփան Թաշչյանի ընտանիքից:

Ան. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4