2005-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Արամ Հակոբյանը, որ ընդամենը մի քանի ամիս հանդես եկավ ՌԴ առաջնության առաջին խմբի մասնակից Ուլյանովսկի «Վոլգայում», վերադարձել է հարազատ կոլեկտիվՙ «Բանանց»: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի ավարտից հետո «Բանանցի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը հրաժարվել էր Արամ Հակոբյանի ծառայություններից: Հակոբյանը թիմի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2009-ի ավարտը:
Բացառված չէ, որ «Բանանց» վերադառնա նաեւ Արամի կրտսեր եղբայրըՙ Արան, որը վերջերս խզել էր պայմանագիրը Քիշնեւի «Զիմբրուի» հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ