Երեւան քաղաքի Աճառյան փողոցի հարեւանությամբ գտնվող 10.000 մ քառ. տարածքի վրա ցածրահարկ (երկու-երեք) առանձնատներով կազմավորված կառուցապատման եւ առանձնատների երեք տիպերի էսքիզային նախագծերի բաց մրցույթ:
Մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն նախագծերը պարգեւատրվում են դրամական մրցանակներով:
1. Առաջին մրցանակ-1.500.000 դր.
2. Երկրորդ մրցանակ-1.000.000 դր.
3. Երրորդ մրցանակ-700.000 դր.
Մրցութային առաջարկությունները ներկայացվում են թերթում հրատարակման օրվանից 45 օր հետո, Հայաստանի ճարտարապետների միությունում:
Մրցույթի համար անհրաժեշտ փաթեթը եւ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Հայաստանի ճարտարապետների միությունից:
Երեւան, Բաղրամյան 17, հեռ. 561506 եւ 561351: