«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2008-05-28 | #102, 2008-05-30 | #103, 2008-05-31


ԼԻՑԵՆԶԻԱՙ «ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ապրիլի 28-ին «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններին լիցենզիա է տրամադրել: Այս մասին տեղեկացնում է կազմակերպությունից ստացված հաղորդագրությունը:

1988-ից ստեղծված «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն համայնքային ծառայությունների նորարարն է Հայաստանում եւ այսօր արդեն սպասարկում է 24 քաղաքների 12 հազար խոցելի քաղաքացիների, այդ թվում` միայնակ, անկարող տարեցների, հաշմանդամների, փախստականների, կարիքավոր ընտանիքների եւ գործազուրկների: Ծառայությունների մատուցման համար կազմակերպությունը հիմնել է 50 կենտրոն եւ շահառուներին սպասարկում է թե՛ իր կենտրոններում, թե՛ տնային այցելությունների միջոցով:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4