«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2008-05-28 | #102, 2008-05-30 | #103, 2008-05-31


«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱԲԱԹ» ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ

Մայիսի 24-ին «Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիայի» (ՃՀԲԱ) կազմակերպությամբ Տոկիոյում բացվել է «Հայաստանյան շաբաթը», որի ընթացքում պետք է կարդացվեն դասախոսություններ, անցկացվեն լուսանկարների ցուցահանդեսներ, հայկական ազգային պարերի դասընթացներ եւ ցուցադրվեն կինոնկարներ, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրությունը:

«17-18-րդ դարերի առեւտրական կապերը Ջուղայի եւ Ամստերդամի միջեւ» թեմայով դասախոսություններ է կարդալու Հայաստանի Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտից Էլիզ Թաջիրյանը Տոկիոյում, մայիսի 27-ին, Սենդաիումՙ մայիսի 25-ին եւ Օսակայումՙ մայիսի 30-ին:

Բացման օրը ցուցադրված կինոնկարների թվում են եղել «Հարցազրույց վարչապետ Մարգարյանի հետ», «Արամ Խաչատրյան» կարճամետրաժ եւ «Նռան գույնը» գեղարվեստական ֆիլմերը:

Կազմակերպիչ ասոցիացիան`

ՃՀԲԱ-ն հիմնվել է 1991-ի փետրվարին, նպատակ ունենալով զարգացնելու փոխըմբռնումը ճապոնացի եւ հայ ժողովուրդների միջեւ: Ասոցիացիան հրատարակում է «Արարատ» եւ «Արաքս» խորագրերով տեղեկատու պարբերականներ, կազմակերպում հանդիպումներ, ցուցահանդեսներ, ինչպես նաեւ այցելությունների դեպի Հայաստանի տեսարժան վայրեր: Ասոցիացիայի նախագահն է Հիդեհարու Նակայիման, փոխնախագահը` Մասանորի Կոյաման, խորհրդատուները` Հարուօ Օգուրան (Կիտասաթո համալսարանի պրոֆեսոր), Սեիչի Կիտագավան (Թոհոկու համալսարանի պրոֆեսոր) եւ Հիրոյոշի Սեգավան (Սիչի Սանգյո համալսարանի պրոֆեսոր):

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4