«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2008-05-28 | #102, 2008-05-30 | #103, 2008-05-31


ՄՈՐՈԶԵՎԻՉՆ ԱՄՐԱՊՆԴԵՑ ԴԻՐՔԵՐԸ

Մեկօրյա հանգստից հետո Սարաեւոյի շախմատի մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը` սկսելով 2-րդ շրջանի հանդիպումները: Սերգեյ Մովսիսյանին առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակի բերկրանքը վայելել: 6-րդ տուրում նա սպիտակներով ոչ-ոքի խաղաց Արտյոմ Տիմոֆեեւի հետ: Մովսիսյանը 6 հնարավորից վաստակել է 2,5 միավոր եւ Իվան Սոկոլովի ու Արտյոմ Տիմոֆեեւի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը:

Ալեքսանդր Մորոզեւիչը սպիտակներով հաղթելով Իվան Սոկոլովին, 5 միավորով ամրապնդեց առաջատարի դիրքը: Նա արդեն 1,5 միավորով առաջ է անցել կուբացի Պերես Դոմինգեսից, որը ոչ-ոքի խաղաց աղյուսակը 2 միավորով եզրափակող Բորկի Պրեդոեւիչի հետ: Մորոզեւիչը լուրջ հայտ ներկայացրեց առաջին տեղի համար մղվող պայքարում: 7-րդ տուրում նա սպիտակներով մրցելու է Բորկի Պրեդոեւիչի հետ: Մովսիսյանի մրցակիցը կլինի Իվան Սոկոլովը: Տիմոֆեեւը ուժերը կչափի Դոմինգեսի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4