Ռումինիայի Բազնա քաղաքում անցկացվող «Թագավորական» մրցաշարում Ռաֆայել Վահանյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց` 37-րդ քայլին սպիտակներով զիջելով բրազիլացի Էնրիկե Մեկինգին: 6 տուրից հետո Վահանյանը վաստակել է 2,5 միավոր եւ Անդերսոնի, Բելյավսկու, Սոկոլովի, Խալիֆմանի, Մուրարիուի ու Շուբայի հետ բաժանում է 4-10-րդ տեղերը:
Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց: Հունգարացի Լայոշ Պորտիշը հաղթելով Յան Թիմանին, վաստակեց 4 միավոր եւ հավասարվեց Նայջլ Շորթին, որը հաշտություն կնքեց Խալիֆմանի հետ: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Սոկոլով-Շուբա, Բելյավսկի-Մուրարիու պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ