«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2008-05-28 | #102, 2008-05-30 | #103, 2008-05-31


ՄԱՐԳԱՐՈՎԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒՏԸ

Երկշաբաթյա ընդմիջումից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Սակայն 7-րդ տուրում ընդամենը երկու խաղ կայացավ: Ազգային հավաքականի ընկերական մրցախաղերով պայմանավորված «Արարատ»-«Փյունիկ» եւ «Բանանց»-«Միկա» հանդիպումները հետաձգվել են: Ի դեպ, նույն պատճառաբանությամբ, հետաձգվել են նաեւ հունիսի 4-ին նշանակված «Բանանց»-«Գանձասար», «Ուլիս»-«Փյունիկ» եւ «Կիլիկիա»-«Արարատ» մրցախաղերը:

Իսկ այժմ անդրադառնանք 7-րդ տուրում կայացած երկու խաղերին: Գյումրիում «Շիրակը» հյուրընկալել էր առաջնության հետնապահ «Կիլիկիային», որի ղեկը ստանձնել է Էդուարդ Մարգարովը:

Փորձառու մասնագետի նորամուտը հաջող անցավ: «Կիլիկիան» 2-0 հաշվով անդրանիկ հաղթանակը տոնեց: Հաշիվը 14-րդ րոպեին բացեց շիրակցի Հրաչյա Մնացականյանը` գնդակն ուղարկելով սեփական դարպասը: 10 րոպե անց Ռաֆայել Մկրտչյանը կրկնապատկեց հաշիվը:

«Ուլիսը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Գանձասարին»: Հանդիպման ելքը վճռեց ուլիսցի Արտյոմ Ադամյանի խփած միակ գնդակը: «Ուլիսն» առաջնությունում երկրորդ հաղթանակը տոնեց:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4