Թենիսի «Ռոլան Գարոսի» մրցաշարի 2-րդ փուլում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը չափազանց համառ ու դրամատիկ մրցապայքարում զիջեց ֆրանսիացի Շարդի Ժերեմիին: Առաջին երկու փուլերում Նալբանդյանը հաղթում էր (6-3, 6-4) եւ թվում էր, թե հաջողությամբ կավարտի մրցախաղը: Սակայն մրցակիցը կարողացավ բեկում մտցնել մրցավեճում եւ շահելով հաջորդ երեք խաղափուլերը (6-2, 6-1, 6-2), մտավ 3-րդ փուլ:
Երկրորդ փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին նաեւ Ֆեդեռերը, Անչիչը, Գոնսալեսը, Գինեպրին, Դավիդենկոն, Լյուբիչիչը, Ֆեռերը, Տուրսունովը: Կանանց մրցապայքարում 3-րդ փուլի ուղեգիր են նվաճել Սաֆինան, Դեմենտեւան, Կուզնեցովան, Վինուս Ուիլյամսը, Յանկովիչը, Սրեբոտնիկը, Իվանովիչը, Սերենա Ուիլյամսը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ