Էլփոստով ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Գլենդեյլի հանրային գրադարանի հովանավորությամբ, Կալիֆոռնիայի հայ գրողների միության առաջիկա գրական հանդիպումը կայանալու է հունիսի 5-ի երեկոյան, գրադարանի դահլիճում: Գրող Սեյրան Զաքարյանը ելույթ է ունենալու իր ստեղծագործությունների ընթերցումով, այնուհետեւ գրական զեկուցում է ներկայացնելու գրող եւ խմբագիր Արմեն Տոնոյանը: Վերջում տեղի կունենա կարծիքների փոխանակում:
Հ. Ծ.