«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2008-05-30 | #103, 2008-05-31 | #104, 2008-06-03


ԳԻՐՔ ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

«Լոս Անջելեսի իրանցի ներգաղթողները: Հասարակական ցանցերի դերը եւ տնտեսական ինտեգրացումը» վերնագրով փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կլաուդիա Տեր-Մարտիրոսյանի գիրքը, որը վերջերս է լույս տեսել Լոս Անջելեսում, վեր է հանում այնտեղ ապրող առաջին սերնդի ընդհանրապես իրանցիների եւ մասնավորապես իրանահայերի փորձառությունները, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Գրքի համար հիմք են ծառայել այն հարցազրույցները, որոնք հեղինակը անցկացրել է ավելի քան 700 իրանցի ընտանիքների հետ: Նրանց թվում են եղել մահմեդականներ, հրեաներ, բահայներ եւ հայեր:

Իրանցիները մեծ թվով սկսել են Լոս Անջելես տեղափոխվել 1978-79 թվերին` իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո, հիմնականում իրենց տնտեսական վիճակը բարելավելու նպատակով:

Գիրքը կարելի է պատվիրել էլ-փոստի հետեւյալ հասցեով` orders@lfbscholarly.com:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4