«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2008-05-30 | #103, 2008-05-31 | #104, 2008-06-03


ՄՈՐՈԶԵՎԻՉՆ ԱՊԱՀՈՎԵՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Սարաեւոյի շախմատի մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հաղթողն արդեն հայտնի է: 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, գլխավոր մրցանակն ապահովել է ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը: 7-րդ տուրում Մորոզեւիչը սպիտակներով հաղթեց Բորկի Պրեդոեւիչին, ապա ոչ-ոքի խաղաց Սերգեյ Մովսիսյանի եւ Պերես Դոմինգեսի հետ:

Վերջապես հաղթանակի քաղցրությունը ճաշակեց Սերգեյ Մովսիսյանը, որը 7-րդ տուրում պարտության մատնեց Իվան Սոկոլովին: 9-րդ տուրում էլ ոչ-ոքի ավարտելով պարտիան Բորկի Պրեդոեւիչի հետ, Մովսիսյանը վաստակեց 4,5 միավոր եւ ընթանում է 3-րդ տեղում:

2-րդ արդյունքն ունի կուբացի Պերես Դոմինգեսը: Նա հաղթեց Արտյոմ Տիմոֆեեւին, ոչ-ոքի խաղաց Իվան Սոկոլովի հետ ու վաստակեց 5,5 միավոր: 4 միավորով 4-րդ տեղում է Արտյոմ Տիմոֆեեւը: 3-ական միավոր ունեն Իվան Սոկոլովն ու Բորկի Պրեդոեւիչը: Ավարտական տուրում Սերգեյ Մովսիսյանը սեւերով խաղալու է Պերես Դոմինգեսի հետ: Կկայանան նաեւ Պրեդոեւիչ-Սոկոլով, Տիմոֆեեւ-Մորոզեւիչ պարտիաները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4