Ըստ Արմենպրեսի Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, թե 2008 թվականի ապրիլին կալանված չորս հայ տղամարդիկ «փորձում Էին թափանցել երկրի խորքը դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար»: Նա հայտնել Է, որ հայ գերիները «խոստովանական ցուցմունքներ» են տալիս: Խոսելով ադրբեջանցի այն զինծառայողների մասին, ովքեր գերի են ընկնում կամ անցնում են հայկական կողմը, նա ասել Է. «Մենք պատերազմական վիճակում ենք Հայաստանի հետ, նման դեպքերը միանգամայն բնական են»: