Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արարատ Մահտեսյանը ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից: Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալՙ ազատվելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Մահտեսյանի ազատման մասին լուրերը մամուլում վաղուց էին շրջանառվում: