Երեկ Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի կողմից Գիտությունների ազգային ակադեմիայի եւ «Միհր» հայ-իրանական մշակութային ակումբի համագործակցությամբ նշվեց Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնու մահվան 19-րդ տարելիցը: ԳԱԱ-ի պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանի բացման խոսքից հետո նիստը վարեց արեւելագետ, պատմաբան Նիկոլայ Հովհաննիսյանը, որը հաջորդաբար ընթացք տվեց ելույթներին: Մտածող, քաղաքագետ, փիլիսոփա իմամ Խոմեյնու, նրա սկիզբ դրած նոր վարչակարգի, հայ-իրանական հարաբերությունների մասին ելույթներ ունեցան ԻԻՀ դեսպան սեյիդ Ալի Սաղայանը, մշակութային կենտրոնի ղեկավար Ռեզա Աթուֆին, ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, Հայ եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպս. Ադամյանը, «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը, Մայր աթոռից Ներսես արք. Պոզապալյանը, ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը, Հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Նշան արք. Քարաքեհեյանը, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը, «Հր. Աճառյան» համալսարանի դասախոս Պարույր Մուրադյանը: Վերջում ընթերցվեցին գազելներ: