ՀՀ ԿԳ նախարարությունը երեկ կատարել է հունիսի 2-ին հանրակրթական դպրոցներում եւ քննական կենտրոններում անցկացված հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության արդյունքների նախնական ամփոփում: Դրանց համաձայն, առավելագույնՙ 20 միավոր է ստացել 28 շրջանավարտ, 19,75 միավոր` 36: Շրջանավարտների մեծամասնությունը ստացել է միջին` 12-14 միավոր: Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը , նախնական արդյունքները համապատասխանել են իրենց սպասելիքներին: Անբավարարները նախորդ տարվա համեմատ ավելի շատ են` մոտ 6 տոկոս: Բ. Եսայանի պարզաբանմամբ, անցած տարի նոր համակարգով քննություն հանձնողների նկատմամբ վերաբերմունքն ավելի մեղմ է եղել, իսկ այս տարվա ցուցանիշը գրեթե նույնն է, ինչ` նախորդ տարիներին հայերենի ընդունելության քննությունների ժամանակ: