ՖԻՖԱ-ն երեկ հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը շնորհիվ վերջին երկու հաջող մրցելույթների, ցուցակում 2 հորիզոնականով բարձրացել եւ այժմ զբաղեցնում է 78-րդ տեղը: Առաջատարի դիրքերը պահպանել է Արգենտինայի ընտրանին, որը 46 միավորով գերազանցում է մոտակա հետապնդողինՙ աշխարհի հնգակի չեմպիոն բրազիլացիներին: Ընդհանրապես, լավագույն տասնյակում հավաքականները պահպանել են դիրքերը: Միայն մեկ փոփոխություն է տեղի ունեցել: Տասնյակում պորտուգալացիներին փոխարինել է Անգլիայի հավաքականը: Ամենամեծ առաջընթացը գրանցվել է Ֆիլիպինների հավաքականի մոտ, որը 19 տեղով բարձրացել ու զբաղեցնում է 170-րդ հորիզոնականը: Իսկ ահա Եթովպիայի ընտրանին 42 տեղով նահանջել է եւ այժմ 131-րդ տեղում է:
2010-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի մրցակիցներից ամենաբարձր ցուցանիշն ունեն իսպանացիները, որոնք 4-րդ տեղում են: Թուրքերը 5 հորիզոնականով բարձրացել են եւ զբաղեցնում են 20-րդ տեղը: Բելգիայի հավաքականը 3 տեղով նահանջել է եւ այժմ 49-րդն է: Բոսնիացիները 67-րդ տեղում են, նրանք նահանջել են 5 հորիզոնականով: 6 հորիզոնականով նահանջել է Էստոնիայի ընտրանինՙ զբաղեցնելով 121-րդ տեղը:
Ներկայացնում ենք դասակարգման ցուցակի լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:
1. | Արգենտինա | 1559 |
2. | Բրազիլիա | 1513 |
3. | Իտալիա | 1424 |
4. | Իսպանիա | 1303 |
5. | Գերմանիա | 1274 |
6. | Չեխիա | 1246 |
7. | Ֆրանսիա | 1143 |
8. | Հունաստան | 1133 |
9. | Անգլիա | 1123 |
10. | Հոլանդիա | 1111 |
24. | Ռուսաստան | 846 |
31. | Ուկրաինա | 791 |
51. | Մոլդովա | 583 |
57. | Բելառուս | 540 |
58. | Ուզբեկստան | 537 |
62. | Լիտվա | 523 |
70. | Լատվիա | 462 |
78. | Հայաստան | 392 |
80. | Վրաստան | 383 |
121. | Էստոնիա | 239 |
125. | Ղազախստան | 235 |
133. | Ադրբեջան | 203 |
140. | Ղրղըզստան | 183 |
150. | Թուրքմենստան | 144 |
153. | Տաջիկստան | 136 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ