Հայաստանի եւ Արցախի 55 քննակենտրոններում հունիսի 5-ին փակցվեցին հայոց լեզու, հայ գրականություն առարկայի պետական ավարտական եւ բուհական ընդունելության միասնական քննության արդյունքները, որին փաստացի մասնակցել էր 13 հազար 439 շրջանավարտ: Քննությանը չեն ներկայացել 161 հոգի: Ըստ «Նոյյան տապանի», քննությանը մասնակցածներից 28-ը վաստակել է 20 միավոր, իսկ 782-ը կամ մասնակիցների 5,5 տոկոսը չեն հաղթահարել սահմանված դրական 7,5 միավորի շեմը: Ըստ նույն աղբյուրի, գերակշռող են եղել 13-15 միջին միավորները: 36 շրջանավարտ վաստակել է 19,75 միավոր: Արդեն ձեւավորվել է գանգատարկման հանձնաժողով, մինչեւ հունիսի 6-ը, ժամը 18.00 ցանկացողները կարող են բողոքարկել իրենց գրավոր աշխատանքների գնահատականները: Հանձնաժողովը երեք օրվա ընթացքում կհրապարակի բողոքարկման արդյունքները: