«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2008-06-04 | #106, 2008-06-05 | #107, 2008-06-06


ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»

Ներկայացնում ենք գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի խոսքը Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 35-ամյակի առիթով: Դաշնամուրային զուգանվագի 40 տարիների ստեղծագործական աշխատանք. Նորա Նովիկ, Րաֆֆի Խարաջանյան, Մանվել Մանուկյանի զրույցը Րաֆֆի Խարաջանյանի հետ: Հոբելյանական անդրադարձներ շարքից այս անգամ հիշատակվում է գրականագետ, շեքսպիրագետ Նշան Մուրադյանը. մայիսին լրացավ նրա 100-ամյակը:

Արդի հայ երգարվեստի դեգրադացիայի մասին բազմիցս է խոսվել: Լեւոն Սարգսյանն այս երեւույթը քննում է մեկ այլՙ երգերի տեքստերի խայտառակ անմտության տեսանկյունից: 80-ականներին Դետրոյթում ձեւավորված էլեկտրոնային երաժշտության ծագմանը, պատմությանը, դրա անհրաժեշտությանը, այսպես կոչված, աղմուկի փիլիսոփայությանն է վերաբերում երիտասարդ լրագրող, երաժշտասեր Սմբատ Հակոբյանի հրապարակումը:

Դարի կողոպուտ համարվող Ցյուրիխի թանգարաններից մեկում կատարված արժեքավոր կտավների գողության մասին է Հակոբ Ծուլիկյանիՙ Art news-ից պատրաստած նյութը: «Գրքերի տեսություն» խորագիրը շարունակում է Հրաչյա Սարիբեկյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4