Հունիսի 7-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցին տոնախմբելու է Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները գտնելու տոնը:
Այս առիթով հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը տեղի են ունենալու տարբեր եկեղեցական արարողություններ, մատուցվելու է ուխտի պատարագ: Եկեղեցին բաց է մնալու ողջ գիշեր: Հունիսի 6-ին, ժամը 23.30-ին Խոր Վիրապի կանթեղից վառված ճրագը բերվելու է Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի, կատարվելու է սրբազան մասունքներին նվիրված հատուկ արարողություն: Ժամը 24.00-ին մատուցվելու է պատարագ (ավարտին կբաժանվի Խոր Վիրապից բերված ճրագի լույսը): Հունիսի 7-ին, ժամը 06.00-ինՙ առավոտյան ժամերգություն. 09.00-ին-արեւագալի ժամերգություն: