Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը մասնակցեց Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացված մրցաշարին: Առաջին խաղում մեր թիմի մրցակիցը Բոսնիայի հավաքականն էր: Այդ խաղում դարպասները մնացին անառիկ: Երկու օր անց մեր հավաքականը մրցեց Բուլղարիայի հավաքականի հետ: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 4-1: Մեր թիմից միակ գոլը խփեց Գայանե Կոստանյանը: Մրցաշարի հաղթող ճանաչվեցին բուլղարացիները, որոնք բոսնիացիների հետ խաղն ավարտել էին ոչ-ոքի (1-1):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ