Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գերմանական Օֆենբախ քաղաքում ընկերական երկրորդ հանդիպումն անցկացրեց: Այս անգամ մեր ընտրանու մրցակիցը տեղի «Կիկերս» թիմն էր, որը հանդես էր գալիս 2-րդ բունդեսլիգայում: Խաղն ավարտվեց մեր ֆուտբոլիստների հաղթանակով (4-3): Երեկ ուշ երեկոյան մեր հավաքականը վերադարձավ հայրենիք: Այժմ հավաքականի ֆուտբոլիստները կմիանան իրենց թիմերին ու կմասնակցեն հունիսի 8-ին կայանալիք ՀՀ առաջնության 9-րդ տուրի հանդիպումներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ