«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2008-06-04 | #106, 2008-06-05 | #107, 2008-06-06


ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՙ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչության N կայազորի քննչական բաժնի քննիչ Արթուր Բաղյանի կողմից, շորթման եղանակով, խոշոր չափերի կաշառք անձամբ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Պարզվել եւ հիմնավորվել է, որ N զորամասի մարտական դիրքում 2007-ի դեկտեմբերի 9-ին թշնամու արձակած կրակոցով հետախուզական դասակի զինվոր Սամվել Մարգարյանին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչ Արթուր Բաղինյանը պարբերաբար հրավիրել է հիշյալ դասակի հրամանատար Գուրգեն Նասիբյանին եւ արհեստականորեն պայմաններ ստեղծել, իբր թե դասակի անվտանգության կանոնների ծանոթացման տետրում Սամվել Մարգարյանի անվան դիմաց ստորագրություններն իրարից տարբերվում են, վերջինիս չի ծանոթացրել անվտանգության կանոններին։ Զոհված Սամվել Մարգարյանը կենդանության օրոք վնասվածքներ է ստացել, ինչի համար սպառնացել է նրան քրեական պատասխանատվության ենթարկել, որից հետո նրանից պահանջել է 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կաշառքՙ թաքցնելու համար։ Կաշառքի մասին Գուրգեն Նասիբյանը հայտնել է եղբորըՙ Գագիկ Նասիբյանին։ Վերջինս տեղեկացրել է ազգային անվտանգության մարմիններին եւ ապրիլի 28-ին, ժամը 11.30-ի մոտ քննիչ Արթուր Բաղինյանի աշխատասենյակում տվել է 1500 ԱՄՆ դոլար կաշառքըՙ 15 հատ 100 դոլարանոց թղթադրամներ, յուրաքանչյուրի վրա մատիտով գրված «կաշառք» բառը։ Նույն օրը Ա. Բաղինյանը ձերբակալվել է։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով։ Քրեական գործն ուղարկվել է դատարան։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4