Ռումինական Gazeta Sporturilor թերթի տեղեկացմամբ ՀՀ հավաքականի եւ Ռումինիայի «Պոլիտեխնիկա» թիմի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանով հետաքրքրվում է իտալական «Լացիոն», որի հետ մեր ֆուտբոլիստը ժամանակին բանակցել է: Վերջնական որոշումը կկայացվի «Պոլիտեխնիկայի» նախագահ Մարիան Յանկուի հետ իտալական կողմի բանակցելուց հետո: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում է նաեւ ռումինական «Ստյաուան», սակայն Քարամյանի գործակալը, որը նրա ավագ եղբայրն է, 3 մլն եվրո էր պահանջել ու գործարքը չէր կայացել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ