«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2008-06-05 | #107, 2008-06-06 | #108, 2008-06-07


ՀՈՒՆԻՍԻ 5-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ 40 ՄԱՐԴ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

Նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերի գործով հունիսի 5-ի դրությամբ 35 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող այլ խափանման միջոց, կալանքի տակ է գտնվում 40 անձ: Այս մասին ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ հայտնել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը : Դատարան է ուղարկված 65 քրեական գործ` 71 անձի նկատմամբ, նրանցից 28-ի նկատմամբ արդեն իսկ կան դատավճիռներ, այդ թվում` 10 դատապարտվել են ազատազրկման, 18-ը` դատապարտվել են պայմանականորեն, ազատազրկման հետ չկապված պատիժների:

Դատապարտված 28-ից 17-ը լիովին ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը, նրանց նկատմամբ կիրառվել է արագացված դատաքննության կարգ: Ըստ գլխավոր դատախազի, մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել 16 քաղաքացիական անձ եւ ոստիկանության 32 աշխատակից: Նույն օրը դրան հաջորդած զանգվածային անկարգությունների ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել 32 քաղաքացիական անձ, 182 ոստիկաններ եւ զինծառայողներ, այդ թվումՙ 42-ը տարբեր սարքերի պայթյունի հետեւանքով առաջացած տարբեր աստիճանի կոտորակային մարմնական վնասվածքներ: Այրվել եւ վնասվել է 92 ավտոտրանսպորտային միջոց, Երեւանի քաղաքապետարանին պատճառվել է շուրջ 70 մլն. դրամի գույքային վնաս, քաղաքացիական անձանց` 301 մլն դրամի գույքային վնաս, հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4