«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2008-06-05 | #107, 2008-06-06 | #108, 2008-06-07


ԼԵՎՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՍԿՍՎԻ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարեց 2007-ի մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության շենքում մահացած Լեւոն Գուլյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչներ Հրայր Ղուկասյանի եւ Արամ Կարախանյանի բողոքը, ինչը նշանակում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կվերսկսի Լեւոն Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:

Լեւոն Գուլյանը որպես վկա կանչվել էր ոստիկանության Շենգավիթի բաժին, հետո նրան տեղափոխել էին ՀՀ ոստիկանության շենք, ուր նա մահացել էր: Ըստ ոստիկանության, նա փախուստի փորձ կատարելիս ընկել է 2-րդ հարկից ու մահացել, ըստ հարազատների` Լեւոնին ծեծելով սպանել են ոստիկանները:

Հիմա դատախազությունը 10 օր ժամանակ ունի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու:

Իսկ դատարանի երեկվա որոշումից հետո Լեւոն Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը հայտարարեց, որ դատարանի որոշումը դրական քայլ է, բայց վերջնական արդյունքի հասնելու համար բավարար չէ:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4