Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել Է, թե «ղարաբաղյան հակամարտությունը ոչ մի կերպ չի համապատասխանում Հայաստանի ազգային շահերին»: Նախարարը նշել Է, որ Ադրբեջանը հանդես Է գալիս «հակամարտության շուտափույթ լուծման, գրավյալ տարածքների վերադարձման եւ իրենց հողեր փախստականների վերադառնալու օգտին»: Ադրբեջանի արտգործնախարարն ասել Է, թե «Հայաստանում նոր ղեկավարություն Է, նոր նրբերանգներ են հայտնվել բանակցային գործընթացում, կողմերը եւ համանախագահները շարունակում են աշխատել Մինսկի խմբի մադրիդյան առաջարկությունների, մասնավորապես չհամաձայնեցված հարցերի շուրջը»: Մամեդյարովը հույս է հայտնել, որ բանակցային գործընթացում կհաջողվի ինչ-որ տեղաշարժերի հասնել: Մամեդյարովը նաեւ հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում համանախագահները ծանոթացել են կողմերի դիրքորոշումներին, հունիսի վերջին սպասվում է նրանց այցը տարածաշրջան: