«21-ի հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակներում Երեւանում են հռչակավոր ամուսիններ պարուհի Մայա Պլիսեցկայան եւ կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը:։ Հունիսի 11-14-ը այստեղ կանցկացվեն «Շչեդրինյան օրեր», որոնք ներառում են 12 համերգՙ «Արամ Խաչատրյան» համերգասրահում եւ Կոմիտասի անվան երաժշտության տանը:
Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ Շչեդրինը փաստեց, որ Հայաստանի հետ իրեն կապող օղակները բազմաթիվ ենՙ սկսած Արամ Խաչատրյանի անվ. մրցանակ ստանալուց մինչեւ Առնո Բաբաջանյանի հետ ունեցած մտերմությունը:։ Պլիսեցկայան էլ հավելեց, որ շփումը Ռուսաստանում գործող հայ արվեստագետների հետ մեծապես նպաստում է նրանց հայրենիքը հարազատ համարելուն:։
Ն. Պ.