Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանի առաջատար շախմատիստներից մեկի` Կարեն Ասրյանի մահվան մասին: Համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալակիր, Հայաստանի եռակի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Ասրյանի մահը մեծ կորուստ է հայկական շախմատի համար:
Ցավը բազմապատկվում է, երբ գիտակցում ենք, թե տաղանդավոր երիտասարդ մարզիկն ինչ բարձունքներ կարող էր նվաճել, բայց չհասցրեց: Բազմիցս վկան եմ եղել, թե Կարեն Ասրյանն ինչպիսի նվիրումով էր պաշտպանում մեր երկրի մարզական պատիվը, ինչպիսի պատրաստակամությամբ էր օգնում ընկերներին, որքան նախանձախնդիր էր հայկական շախմատի զարգացմամբ:
Վշտի այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում Կարեն Ասրյանի ընտանիքին, հարազատներին եվ Հայաստանի շախմատասեր ողջ հասարակությանը: