«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2008-06-10 | #110, 2008-06-11 | #111, 2008-06-12


«ԴԻՆՔԻ ԴԵՄ ԾՐԱԳՐՎԱԾ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ ՆԱԽԱՊԵՍ ԳԻՏԵԻ»

Դատարանում խոստովանել է Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության բաժնի նախկին պետը

Երբ Հրանտ Դինքն սպանվեց, Մեթին Յըլդըզը Տրապիզոնում ժանդարմերիայի կայազորի հետախուզության բաժնի պետն էր: Նա սպանության գործով դատարանում ցուցմունք է տվել եւ ստացած տեղեկությունների համաձայն, դռնփակ նիստում ասել է. «Ես հետախուզության բաժնի նիստում կայազորի հրամանատար Ալի Օզին պատմել էի, որ Յասին Հայալը ծրագրել է սպանել Հրանտ Դինքին: Օզն ինձ պատասխանել էր. «Այդ հարցը հետո կքննարկենք»: Նիստից հետո ավագ սերժանտ Օքան Շիմշեքին կանչել էին գրասենյակ եւ մանրամասն քննարկել մահափորձի հանգամանքները: Երկու օր հետո վերստին դիմեցի գնդապետ Ալի Օզին, որ ավագ սերժանտ Շիմշեքին կարգադրել եմ առաջիկա նիստում օրակարգ մտցնել մահափորձի հարցը: Այնուհետեւ, սակայն, այդ հարցով ինձ չեն իրազեկել»:

Տեղեկացնելով այս ամենի մասին, CNN-Turk-ը նշում է, որ Դինքի ընտանիքի դատապաշտպանները «պարտականություններում թերանալու եւ մահվան պատճառ դառնալու» մեղադրանքով դատական հայց են ներկայացրել Յըլդըզի դեմ: Ի դեպ, սերժանտներ Շիմշեքն ու Վեյսել Շահինը ցուցմունքներում նույնպես ասել էին, որ Դինքի դեմ պատրաստվող մահափորձի մասին նախապես զգուշացրել էին իրենց հրամանատարներին:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4