Ներկայումս Նոյեմբերյանի տարածաշրջանի բազմաթիվ բնակիչներ Մոսկվա թռչելու համար օգտվում են ոչ թե «Արմավիայի», այլ «Վրացական ավիաուղիների» ծառայությունից: Ըստ «Նոյյան տապանի», Նոյեմբերյան քաղաքից մինչեւ Թբիլիսի 100 կմ է, իսկ մինչեւ Երեւան` 200: Նոյեմբերյան քաղաքի ավիատոմսերի վաճառքի կետի տվյալներով, «Արմավիայի» ինքնաթիռներով Երեւանից Մոսկվա ավիաչվերթի գինը 86 հազար 760 դրամ է, իսկ «Georgian Airlines»-ի ինքնաթիռներով Թբիլիսի-Մոսկվա չվերթի արժեքը դրամի փոխարժեքով կազմում է 66 հազար 100 դրամ: Բացի այդ, Թբիլիսիի օդանավակայանում «օդի տուրք» չի գանձվում: Ավիատոմսեր վաճառողների վկայությամբ, ամիսուկես առաջ, երբ արտագնա աշխատանքի մեկնելու սեզոնն էր, գների տարբերությունն ավելի մեծ էր. վրացական ավիաընկերությամբ դեպի Մոսկվա չվերթի գինը կազմում էր 66 հազար, իսկ հայկական ավիաընկերությամբ Երեւանից` 119 հազար դրամ: