«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2008-06-11 | #111, 2008-06-12 | #112, 2008-06-13


ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԵԽԽՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ

Հունիսի 16-17-ը Հայաստան կժամանեն ԵԽԽՎ Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն (Ֆրանսիա) եւ Ջոն Պրեսկոտը (Միացյալ Թագավորություն)` գնահատելու Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ ԵԽԽՎ 1609 բանաձեւի իրականացումը: Ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության, համազեկուցողները հանդիպումներ կունենան նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, կառավարող կոալիցիայի եւ ընդդիմության մաս կազմող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում` Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀ նախագահին կից ստեղծված ԵԽԽՎ 1609 բանաձեւի իրականացման համակարգման աշխատանքային խմբի, ընտրական օրենսգրքի բարեփոխումները մշակող խորհրդարանական աշխատանքային խմբի, կալանավորված ընդդիմադիր ակտիվիստների փաստաբանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ եթե համազեկուցողները եզրակացնեն, որ իրականացված առաջընթացն անբավարար է, վեհաժողովը հունիսի 25-ին իր ամառային նստաշրջանում կարող է արտահերթ կարգով Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ քննարկում ծավալել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4