Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` հիշեցնելով, որ ընթացիկ տարվա մարտի 21-ից Նորդուզ հայ-իրանական սահմանային կետում քաղաքացիներին տրվում են Իրանի մուտքի արտոնագրեր: 3 օր տեւողությամբ արտոնագրի արժեքն է 20 եվրո, 10-օրյա արտոնագիրը` 30, իսկ 21-օրյա տեւողությամբ արտոնագրերը` 50 եվրո:
Հաղորդվում է նաեւ, որ արտոնագրերի տրամադրման գրասենյակն աշխատում է ամեն օր, բացի հինգշաբթի եւ ուրբաթ օրերից, ժամը 8-ից մինչեւ 17-ը: Արտոնագրեր ստանալու համար անհրաժեշտ ենՙ անձնագիր, 2 նկար, հարցաշարի լրացում արտոնագրի տրամադրման համար, ինչպես նաեւ արտոնագրի գումարի վճարում «Մելի» բանկի Նորդուզ մասնաճյուղում: