Ինչպես տեղեկացանք կառավարական տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երեկ Գյումրի քաղաքում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվել է Արարատի մարզպետ նշանակել Վարդգես Հովակիմյանին:
Մինչ նշանակումը Վ. Հովակիմյանն աշխատել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմումՙ որպես «Մարաշ» տարածքային ստորաբաժանման ղեկավար:
Նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ այդ օրենքի, սփյուռքի հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության կառուցվածքում կընդգրկվի 2008-ի հոկտեմբերի 1-իցՙ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
Մ. Մ.