«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2008-06-11 | #111, 2008-06-12 | #112, 2008-06-13


ԱՐՑԱԽՈՒՄ 550 ԶՈՒՅԳ ԿԱՄՈՒՍՆԱՆԱ ՆՈՒՅՆ ՕՐԸ

Սեպտեմբերին Արցախում կանցկացվի աննախադեպ «կոլեկտիվ հարսանիք», որը նախաձեռնել է մոսկվաբնակ հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանը: Ինչպես ասում է բարերարը, նպատակը ժողովրդագրական աճ ապահովելն է. «Արցախում պետք է ժողովրդագրական «պայթյուն» լինի: Պետք է բնակչության թիվը հասցնել 300 000-ի, իսկ դրա համար պիտի օգնենք երիտասարդ ընտանիքներին սոցիալական ծրագրերով: Այս հարսանիքը ավանդական կդառնա: Ամեն մի ամուսնացող զույգի կնքահայրը կդառնա մեկ բարերար, որը հետագա ամբողջ կյանքում ապավեն կլինի նրանց»: Բարերարի խոսքերով, ծնելիության խթանման համար առաջին երեխայի համար կհատկացվի 2000, երկրորդի` 3000, երրորդի` 5000, չորրորդի` 10 000, հինգերորդի` 20 000, վեցերորդի` 50 000, իսկ յոթերորդի` 100 000 ԱՄՆ դոլար: «Կոլեկտիվ հարսանիքի» օրը նորապսակների համար նախատեսված է նաեւ մեծ համերգ: Հարսանիքին մասնակցելու համար առայժմ գրանցվել են 550 զույգ, հաղորդում է «Դե ֆակտո» գործակալությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4