2008-ի հունիսի 14-ին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը կրթաթոշակի վկայագրեր կշնորհի DAAD-ի 60 կրթաթոշակակիրների: Կրթաթոշակակիրները ընտրության բարդ փուլեր են անցել եւ ստացել DAAD- ի կրթաթոշակներ 500.000 եվրո ընդհանուր արժողությամբ:
DAAD-ը գերմանական բուհերի համընդհանուր կառույց է եւ միջազգային ակադեմիական փոխանակմանն օժանդակող ամենամեծ կազմակերպությունն աշխարհում: Այն տարեկան օժանդակում է գերմանացի եւ օտարերկրյա ավելի քան 55.000 ուսանողների, բուհավարտների եւ գիտնականների 200-ից ավելի ծրագրերում: Հայաստանում գործում է DAAD-ի շրջանավարտների սերտ համագործակցության ցանցՙ բաղկացած ավելի քան 400 անձանցից, որոնք սովորել կամ հետազոտություններ են անցկացրել Գերմանիայում:
Ս. Մ.