«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2008-06-12 | #112, 2008-06-13 | #113, 2008-06-14


90-ԱՄՅԱ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԿՆՔԵԼ

Գործարքներ կնքելու գաղափարը շարունակում է «արդիական» մնալ 90-ամյա Քըրք Քըրքորյանի կյանքում, հավատացած են Դետրոյթում (ԱՄՆ): «Ֆորբս» պարբերականի տվյալներով, նրա կարողությունը գնահատվում է 18 միլիարդ դոլար: Նա համարվում է 7-րդ ամենահարուստ ամերիկացին: Նրան բնութագրում են նաեւ որպես «ժամանակի սուր զգացողություն ունեցող անձնավորության»: Նա գիտի երբ ներդրում կատարել եւ երբ վաճառել իր բաժնետոմսերը: Ավտոմեքենաշինության բնագավառի մագնատ Լի Այաքոկայի հետ պատահական հանդիպումը Ֆլորիդայի ձիարշավարանում նրա հայացքը բեւեռում է Դետրոյթում տեղադրված «Կրայսլեր» եւ «Ջեներալ մոթորս» ավտոմոբիլային ընկերությունների վրա, եւ նա 1990-ականներից սկսած երբեմն հաջող, երբեմն ոչ, գործարքներ է կնքում նրանց հետ:

Վերջերս, ըստ «Դետրոյթ ֆրի պրես» թերթի տվյալների, նա դարձյալ այդ բնագավառում ներդրում կատարելու փորձ է կատարել, զարմանք պատճառելով շատերին: Կազինոներից, հյուրանոցներից, կինոստուդիաներից հետո դարձյալ ավտոմոբիլային բնագավառին վերադառնալը հոդվածի հեղինակ Ջոն Գալակերը բացատրում է նրա համառությամբ:

Գործարքներ կատարելը հավանաբար նրա արյան մեջ է:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4