«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2008-06-13 | #113, 2008-06-14 | #114, 2008-06-17


ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ

Ըստ խորհրդարանական միջանցքներում պտտվող լուրերի, իսկ դրանք վերջին օրերին փաստորեն իրականություն են դառնում, թիվ 17 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցված Հովիկ Աբրահամյանի փոխարեն նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվելու ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը: Վերջինս, սակայն, այդ լուրը չէր լսել: Իսկ նրա փոխարեն, ՀՀԿ-ականների մի մասի համոզմունքով, Հովիկ Աբրահամյանը կդառնա ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար: Մինչդեռ խիստ տեղյակ աղբյուրները շարունակում են պնդել, որ Հ. Աբրահամյանը խորհրդարան է գալու միայն ԱԺ նախագահ դառնալու համար:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4