Հունիսի 13-ին Չելյաբինսկի շրջանի Վերխնեուրալսկ քաղաքում ռուսների եւ հայերի միջեւ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի ժամանակ սպանվել է մեկ մարդ: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, վիճաբանության պատճառ է դարձել այն, որ երեք ռուսներ, այդ թվում` տուրուդմբոցի ժամանակ զոհված անձը, հունիսի 12-ին մտել են հայերին պատկանող մի սրճարան եւ պահանջել անվճար սպասարկել իրենց, ինչի հետեւանքով էլ կողմերի միջեւ ծագել է վեճ, պայմանավորվել են հանդիպել եւ պարզել իրենց հաշիվները: Տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի ժամանակ գանգի հատվածում ծանր վնասվածք է ստացել հայերից մեկը, որին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, հաղորդում է «Նոյյան տապանը»: