«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2008-06-13 | #113, 2008-06-14 | #114, 2008-06-17


ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑԻՆ

Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է որոշում, որով Իսահակ Ժորայի Մալխասյանին մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել» հոդվածով եւ դատապարտել 1 տարի ազատազրկման, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելՙ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով: Ի. Մալխասյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ Իսահակ Մալխասյանը ձերբակալված պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի եղբայրն է: Բացի այդ, Երեւանի քրեական դատարանը բավարարեց Վարդան Ջհանգիրյանի շահերի պաշտպաններՙ Լ. Սահակյանի եւ Տ. Սաֆարյանի միջնորդությունը եւ վերջինիս նկատմամբ ընտրված կալանքը փոխարինեց բնակության վայրից ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով: Հիշեցնենք, որ Վարդան Ջհանգիրյանը դատախազի նախկին տեղակալ, ներկայումս կալանքի տակ գտնվող Գագիկ Ջհանգիրյանի եղբայրն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4