«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2008-06-17 | #115, 2008-06-18 | #116, 2008-06-19


ՍՏԱՄԲՈՒԼԻ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԶԱՐԱՔՈԼՈՒԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ

Հունիսի 17-ին Ստամբուլի քրեական երկրորդ ատյանի դատարանը հաստատել է «Ճշմարտությունը մեզ ազատ է դարձնելու» գրքի հրատարակման պատճառով հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի դեմ հարուցված «Թուրքիայի Հանրապետությանը հրապարակավ նսեմացնելու» մեղադրանքը եւ թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատապարտել է 6 ամսվա ազատազրկման:

Այս պատժաձեւը, սակայն, դատարանի մեկ այլ որոշմամբ վերափոխվել է 1400 լիրա տուգանքի (ավելի քան 1000 դոլար): Պայմանական հետաձգվել է Զարաքոլուի նկատմամբ սահմանված պատիժը եւ նա ազատ է արձակվել:

Պաշտպանական ճառում, ինչպես նշում է «CNN-Turk»-ը, Զարաքոլուն ասել է. «Օրենսգրքի 301-րդ հոդվածը նպատակ է հետապնդում ամեն մի քննադատությունից պաշտպանել ոչ միայն թուրքական պետության պաշտոնական գաղափարախոսությունը, այլեւ սրբացված պետական կառույցները: Պետական կառույցների սրբացումն, ամեն տեսակի քննադատության իբրեւ նսեմացում որակումը եւ ազգայնականության վերածումը պաշտոնական գաղափարախոսության, յուրահատուկ են ամբողջատիրական պետություններին, ոչ թե ժողովրդավարական»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4