«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2008-06-17 | #115, 2008-06-18 | #116, 2008-06-19


ԶՈՀ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 21-ամյա Լեւոն Օնիկի Պետրոսյանի վրա Ադրբեջանի գերիշխող բարձունքներին գտնվող հենակետերից դիտավորյալ կրակ է բացվել, ինչի հետեւանքով Լեւոն Պետրոսյանը ծանր վիրավորվել է եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել:

Հայ-թուրքական սահմանը խախտվել է

***

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին, ժամը 07.45-ի սահմաններում աշխատել է Արտաշատի 6-րդ սահմանապահ ուղեկալի ազդանշանային համակարգը: Ժամը 07.45-ին նույն հատվածում հայտնաբերվել են սահմանախախտի ոտնահետքեր, սակայն որոնողական աշխատանքներով ոչ ոք չի հայտնաբերվել: Նույն օրը, ժամը 11.30-ին Թուրքիայի սահմանապահները հայտնել են, որ իրենց մոտ ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, Արտաշատ քաղաքի բնակիչ Արսեն Ավագյանը (ծնված` 1971 թ.): Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի միջնորդությամբ տարվում են Արսեն Ավագյանին վերադարձնելու աշխատանքներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4