Նախօրեին, երեկոյան, Փարիզի հրաշակերտ Theatre de Champs-Elyses համերգասրահում երիտասարդ նվագավար Ալենը հրապուրեց ներկա խստապահանջ երաժշտասեր հասարակությանը: Նա ղեկավարեց Վերդիի Falstaff 3 արարով քնարական կատակերգությունը, orchestr de Paris-ը եւ Իտալիայից հրավիրված երգիչ-երգչուհիներին:
Ներկայացումը կրկնվելու է 6 անգամ, եռօրյա ընդմիջումներով: Փարիզի եւ մանավանդ փարիզահայությունը հաճույքով պիտի ըմբոշխնի այս տարի հոկտեմբերին, միջազգային համբավի տեր սոպրանո Հասմիկ Պապյանի կատարմամբ Փարիզի Pleycee համերգասրահում Վերդիի «Աիդայի» համերգային ներկայացումըՙ կրկին տաղանդավոր նվագավար Ալեն Ալթունեանի նվագավարությամբ:
ՄՈՄԵԱՆ, Փարիզ