«Սոթբիում» ներկայացված Սարյանի աշխատանքներից «Ծառեր» նկարը (1918) վաճառվել է 260.000 ֆունտ ստեռլինգով: «Արդվին» նկարը (1912), որը ժամանակին նկարիչը նվիրել էր ՀԿԿ առաջին քարտուղար, Արդվինում ծնված Յակով Զարոբյանին, վաճառվել է 100.000 ֆունտ ստեռլինգով:
«Քրիստիզ» աճուրդատանը ներկայացված «Արտանուշ» (1912) աշխատանքը նկարատերը հետ է վերցրել:
«Մակդուգալ» աճուրդատանՙ Սարյանի ընտանիքի ներկայացրած հետեւյալ գործերը վաճառվել ենՙ «Արագածը աշնանը» (1922)ՙ 300.000 ֆունտ ստեռլինգով, «Աշտարակ. անձրեւոտ օր» (1954, յուղաներկ)ՙ 60.000 ֆունտ, «Ծաղկած այգին» (1907, ջրաներկ)ՙ 22.000 ֆունտ, «Հայկական բնանկարի էսքիզ» (1934, գունամատիտ)ՙ 18.000 ֆունտ ստեռլինգով, «Գյուղը լեռներում» (1937, գունամատիտ)ՙ 14.000, «Մարշալ Բաղրամյանի պատշգամբը. Ռիգա» (1947, ջրաներկ)ՙ 22.000, «Հայաստան. էսքիզ» (1960, ջրաներկ)ՙ 18.000 եւ 2 գծանկարներՙ «Հայկական բնանկար» (1968), «Հայկական լեռներ» (1962) վաճառվել են 12.000 ֆունտ ստեռլինգով: