«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2008-06-17 | #115, 2008-06-18 | #116, 2008-06-19


ՀԵՐՔՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

«Ազգի» երեկվա համարում տպագրված «Կդասավանդի՞ ադրբեջանցին Հայաստանի ամերիկյան համալսարանում» հաղորդագրությանն ի պատասխան ՀԱՀ-ի դասախոսներ դոկտոր Ռոբերտ Աղաջինյանը եւ դոկտոր Սիվակումար Սիվասուբրամանիամը նամակ են հղել թերթի խմբագրությանը, որում ասվում է, որ իրականությանն է համապատասխանում միայն այն, որ իրենք մեկնում են: «Որոշումը կայացել է ավելի քան մեկ տարի առաջ` մինչ ֆակուլտետի ղեկավարության կազմում որեւէ փոփոխություն կատարվելը», ասված է նամակում: Նշվում է նաեւ, որ «չենք ուզում մանրամասնել, քանի որ շարադրվածը վիրավորական եւ անհարկի բնույթ է կրում»:

Մեր կողմից ավելացնենք, որ վերոնշված հաղորդագրությունը տարածել էր «Միտք» վերլուծական կենտրոնը, եւ «Ազգը» միայն արտատպել էր: Սակայն թերթին ուղղված նամակ-հերքումում այնուամենայնիվ չկա գլխավոր հարցի պատասխանը, արդյոք ադրբեջանցին կդասավանդի՞ Հայաստանի ամերիկյան համալսարանում, թե ոչ: Կրկնում ենք մեր երեկվա ակնկալությունն Ամերիկյան համալսարանի ղեկավարությունիցՙ հերքել կամ հաստատել ադրբեջանցի դասախոսի վերաբերյալ պնդումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4