Հայաստանի կառավարությունը երեկ մոտ 4 մլն դրամ է հատկացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պահպանման ծախսերը առաջիկա 7 ամիսներին հոգալու համար: Համաձայն օրենքի, նախկին նախագահի գրասենյակի պահպանման ծախսերի գումարը պետք է հատկացվի պետական բյուջեի միջոցներից: Որոշման նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ այդ գումարի հիմնական մասը կուղղվի գրասենյակի 3 աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը: